-
26.02.2018|
13:57
Հայաստանում ավարտվում է երեք նախագահների շրջանը: Քանի դեռ գործում է
2015-ին ընդունված Սահմանադրությունը, նախագահին ընտրելու է խորհրդարանը, և, ուրեմն, առաջին 3 նախագահներն իրենց ընտրությունների պատմությամբ մնալու են առանձին հարթակում:
-
25.02.2018|
07:20
Մեծ Բրիտանիայի կառավարությունում հայտնվել է մենակության նախարար, որ պիտի զբաղվի մենակյացների խնդիրներով: Մենակությունը, իհարկե, պրոբլեմ է, բայց նաև բազում միֆեր կան մենակության մասին, որ այնքան էլ իրականության հետ կապ չունեն:
-
24.02.2018|
11:09
Քաղաքացիական պատերազմի 7 տարիներից հետո Սիրիան հիմա ավելի մեծ վտանգի մեջ է այլ պետությունների միջնորդական պատերազմների պատճառով:
-
24.02.2018|
11:03
Մի զարմացեք հարցից: Այո, Նիդերլանդների խորհրդարանի ստորին պալատը քվեների մեծամասնությամբ ընդունեց Օսմանյան Թուրքիայում 1915-ի հայերի զանգվածային սպանդը ցեղասպանություն ճանաչելու 2 օրինագիծ` վերահաստատեց Հայոց ցեղասպանությունը ճանաչելու 2004-ի որոշումը և այս տարվա ապրիլի 24-ից 5 տարին մեկ Երևան կգա Նիդերլանդների ներկայացուցիչը` մասնակցելու Հայոց եղեռնի զոհերի ոգեկոչման արարողություններին:
-
23.02.2018|
02:08
Խոստովանենք, որ, այո՛, հյուծախտի մեջ է հայտնվել հայկական 5-հազարամյա պետականությունների զավակ 3-րդ հանրապետությունը։
-
23.02.2018|
01:25
Եվ այսպես՝ հայաստանյան քաղաքական, վերլուծական, լրատվական դաշտի գերակշիռ հատվածը ՀՀ վարչապետի և չորրորդ նախագահի շուրջ դիլեման լուծված է համարում. վարչապետի պարագայում այդ դիլեման լուծված է համարվում Սերժ Սարգսյանի օգտին, իսկ նախագահի պարագայում, ինչպես հայտնի է, ընդհանրապես այլընտրանք գոյություն չունի։
-
23.02.2018|
01:21
Սակայն տարօրինակն այն է, որ համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնացումը Իրաքում ու Սիրիայում ընթացող հակաահաբեկչական պատերազմների, ինչպես նաև «Քրդական հարցի» շուրջ, ի վերջո, երկրորդ-երրորդ պլան է մղել այն, ինչ հենց հիմա տեղի է ունենում բուն Թուրքիայի քրդաբնակ շրջաններում: Եվ իզուր:
-
23.02.2018|
00:48
50-ին մոտեցող ու 50-ն անց ոչ մի հայ չի գտնվի Հայաստանում, որ 1988-ին չի եղել Ազատության հրապարակում: Գոնե մեկ անգամ: 1988-ին ու մինչև 1991-ը մենք ազգովին մեկ գրանցում ունեինք` Ազատության հրապարակ, ու մեր բոլորի ժամացույցը նույն ժամանակն էր ցույց տալիս:
-
23.02.2018|
00:05
Ասում են, որ Մյունխենի անվտանգության համաժողովը «արդյունավետ չէր, ոչ մի պայմանավորվածություն չկայացավ», թեպետ հրավիրվել էր Մերձավոր Արևելքում իրավիճակի նկատելի սրման պայմաններում:
-
22.02.2018|
12:18
Պատերազմը Սիրիայում վերածվել է աշխարհաքաղաքական խելահեղ հարվածների փոխանակման: Պարզ է, որ կուլիսներից թելերը ձգում է Պուտինը` գրում է Օզան Դեմիրկանը Handelsblatt-ում: